Սպորտ - ԱԱ-2018. Միհրան Հարությունյանը հաջողություն է մաղթել հայ ըմբիշներին

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը հայ ըմբիշներին հաջողություն է մաղթել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 20-28-ն անցկացվող աշխարհի առաջնությունում:
«Սիրելի հայ ժողովուրդ, հոկտեմբերի 20-28-ն անցկացվելու է աշխարհի առաջնությունը: Եկեք մեր հայ ըմբիշներին մաղթենք հաջողություն, ուժ ու լավ տրամադրություն: Իսկ ես ձեզ կմիանամ 2019 թվականին, որպեսզի հաղթենք Տոկիոյում»,- Ինստագրամում տեղադրված տեսաուղերձում ասել է 29-ամյա մարզիկը:

Հիշեցնենք, որ այս շրջանում Միհրանը պատրաստվում է խառը մենամարտերում (MMA) իր երկրորդ մենամարտին, որը կայանալու է հոկտեմբերին: Նա MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:

Բուդապեշտում հոկտեմբերի 20-ին մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ, որն անհաջող մեկնարկեց:

Վալտեր Մարգարյանը ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 74 կգ քաշային կարգում պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ 4:10 հաշվով պարտվեց բելառուս Ազամատ Նուրիկովին եւ լքեց պայքարը: Եթե Նուրիկովը հասներ եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն բելառուս ըմբիշը պարտություն կրեց քառորդ եզրափակիչում:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաեւ Միհրան Ջաբուրայնը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ):

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Հունահռոմեականների թիմը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 24-ին:

Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնությանը կմեկնեն աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ