Միջազգային - Քաբուլում խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը 3 պայթյուն է հնչել

Քաբուլում, որտեղ այսօր խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրություններ են անցկացվում, առնվազն երեք պայթյուն է տեղի ունեցել: Դրանք որոտացել են քաղաքի տարբեր շրջաններում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ երկրի ՆԳՆ-ին հղումով:
 
 
Դեռ զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

 
Բոլոր պայթյունները տեղի են ունեցել ընտրատեղամասերի անմիջական հարևանությամբ:

 
Դեռ երկրի տարածքում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

 
Քվեարկությունից առաջ «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը, որը չի ընդունում այսօր անցկացվող ընտրությունները, խաղաղ բնակիչների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել:

 
 
Փորձագետներն ակնկալում են, որ ինչպես նախկին ընտրությունների ժամանակ, այս ընտրություններին էլ քիչ մասնակցություն կլիի:

 
Դա կապված է ոչ միայն ընտրական գործընթացի հանդեպ ընդհանուր անվստահության, այլև անվտանգության ոլորտում իրավիճակի սրման հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ