Սպորտ - Պայքարել և երբեք չսահմանափակվել․Կարապետ Թևոսյան

2017 թվականին Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող ամառային 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում 70 կգ քաշային ուշուիստ Կարապետ Թևոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Թևոսյանը կիսաեզրափակչում չկարողացավ առավելության հասնել Իրանի ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհի նկատմամբ և բավարարվեց բրոնզե մեդալով:

 

Tesaket.info-ն զրուցել է մարզիկի հետ։

 

Կարապետը ուշու-սանդայով զբաղվում է 7 տարեկանից, նա Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր է, Հայաստանի բազմակի չեմպիոն և միջազգային կարգի սպորտի վարպետ: Անդրադառնալով բրոնզին նա նշեց, որ սա իր կարյերայի առաջին բրոնզը չէր։ Չեմպիոնական տիտղոսներից բացի ունի նաև արծաթ է և բրոնզ է մեդալներ ևս։

 

Նշենք, որ չնայած իր երիտասարդ տարիքին Կարապետը զբաղվում է նաև մարզչական գործունեությամբ։ Նա հպարտությամբ նշում է, որ ունի տարբեր տարիքային խմբերի երեխաներ, որոնց մարզում է փոխանցելով իր հմտությունները և սովորեցնում պայքարել և երբեք չսահմանափակվել փոքրիկ հաղթանակներով։

 

Մարզիկը նշեց, որ իր գլխավոր նպատակն է 2020 թվականին սպասվող օլիմպիկան խաղերին մասնակցելը։

 

Կարապետի խոսքով ցանկացած մարզիկի համար օլիմպիական չեմպիոն դառնալը երազանք է և բազմաթիվ մեդալների կողքին այդ մեդալի պակասը միշտ էլ զգացվում է: Նրա համար օլիմպիական մեդալը միշտ երազանք է եղել, իսկ այսօր արդեն նպատակ։

 

Հիշեցնենք, որ ուշու-սանդան 2020 թվականից ընդգրկվելու է օլիմպիական խաղերի մարզաձևերի ցանկում:

 

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ