Տարածաշրջան - Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Իզմիր քաղաք, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական minval.az-ը:
Հայտնի է, որ Ալիևն Իզմիրում ներկա է գտնվելու Star նավթավերամշակման գործարանի բացման արարողությանը, որին ներկա կգտնվի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Գործարանը կառուցվել է SOCAR Turkiye Enerji ընկերության կողմից, նախագծում ներդրվել է 6 մլրդ դոլար, ինչը մինչև օրս Թուրքիայի մասնավոր հատվածում ամենախոշոր ներդրումն է ու Մերձավոր Արևելքում և Եվրոպայում նավթային ոլորտում ամենախոշոր նախագծերից մեկը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ