Սպորտ - Բողոքի ակցիա Սպորտի նախարարության դիմաց․ պահանջում են ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մի շարք ներկայացուցիչներ, գործող բռնցքամարտիկներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել  ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի դեմ։ Հավաքվածները նշել են, որ Արթուր Գեւորգյանի ընտրությունը տեղի է ունեցել օրենքի խախտումով, եւ բացի այդ Գեւորգյանը չի զբաղվում ֆեդերացիայի խնդիրներով։

 

Բռնցքամարտիկները ի նշան դժգոհության որոշ ժամանակով փակել են Աբովյան փողոցը։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը, ով նշել է, թե նման կերպ հարցեր լուծելը տեղին չէ։ Ղազարյանն առաջարկել է ձեւավորել աշխատանքային խումբ, որոնց հետ կլոր- սեղան քննարկում կիրականացնի։

 

 

Բողոքի ակցիայի մասնակիցների համար ընդունելի է եղել այս առաջարկը։

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ