Սպորտ - Մարկոս Պիզելլին խոսել է առողջական վիճակի մասին

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 16-ին սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց Մակեդոնիային: Խաղի ընթացքում վնասվածք էր ստացել մեր ընտրանու կիսապաշտպան Մարկոսը:
Նախնական հետազոտությունը ցույց էր տվել, որ ֆուտբոլիստի մոտ կոտրվածք կամ պատռվածք չկա, ուժեղ հարվածի հետևանքով ցավեր կային ծնկի հատվածում:

 
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է առողջական վիճակի մասին.

 
«Արդեն համեմատաբար լավ եմ զգում: Արդեն Ղազախստանում եմ և պատրաստվում եմ երկու օրվա ընթացքում մեկնել Բրազիլիա՝ ևս մեկ հետազոտություն անցնելու: Հուսով եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին կլինի և կկարողանամ օգնել հավաքականին մոտակա խաղերի ընթացքում»,- կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ