Միջազգային - Լիբանանի hայկական կուսակցությունները պահանջում են նախարարի երկու պորտֆել

Լիբանանի հայկական քաղաքական կուսակցությունները Ուղղափառ հայկական արքեպիսկոպոսության հետ քննարկել են երկրի կառավարությունում հայ համայնքի ներկայության, մասնավորապես, նախարարի երկու, այլ ոչ թե մեկ պորտֆել հատկացնելու հարցը: 
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով naharnet.com-ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն», Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ներկայացուցիչները ողջունել են Լիբանանի նոր կառավարության կազմավորմանն ուղղված ջանքերը, հույս հայտնելով, որ նոր կառավարությունը երկիրը դուրս կբերի ճգնաժամային իրավիճակից: 

Միաժամանակ, նրանք ընդգծել են քաղաքական կուսակցությունների միջև կոնսենսուսի կարևորությունը և կառավարության ձևավորման գործում հաշվեկշռի պահպանումը` Taef Accord համաձայնագրում ամրագրված նորմերի համապատասխան:

Մեկնաբանելով լուրերը, թե կառավարությունում հայ համայնքը ներկայացված է լինելու մեկ նախարարով, իսկ երկրորդ նախարարի պորտֆելն անցնելու է երկրի կրոնական փոքրամասնություններից մյուսին` հայկական կուսակցությունները պնդել են, որ համայնքի իրավունքն է ներկայացված լինել երկու նախարարով: 

Նրանք նշել են, որ սատարում են կրոնական մյուս փոքրամասնությունների` կառավարությունում ներկայացվածությանը, սակայն ոչ հայ համայնքի տեղի հաշվին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ