Մամուլ - Կառավարությունը հավանություն տվեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագրի վավերացմանը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Ճապոնիայի փոխհարաբերություններում գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում:

2017թ. լրացել է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: 2010թ. Տոկիոյում Հայաստանի, իսկ 2015թ. Երևանում Ճապոնիայի դեսպանությունների բացումը նպաստել է երկու երկրների հարաբերությունների ավելի դինամիկ զարգացմանը:

«ՀՀ և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

Համապատասխան իրավապայմանագրային դաշտի առկայությունը կնպաստի ՀՀ տնտեսության նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանն ու ներդրումների հոսքին»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

«Հաճախակի են դարձել տարբեր մակարդակներով փոխայցելությունները: Երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների միջև տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ: Բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական կապերը: Առկա է արդյունավետ համագործակցություն նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Համագործակցության կարևոր ոլորտներից է հանդիսանում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող Զարգացման պաշտոնական օգնությունը, որը հիմնականում իրականացվում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency – JICA) միջոցով:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ