Մամուլ - Որեւէ խնդիր չենք տեսնում. ԱԳ նախարարը՝ ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելու մասին

Հ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը որեւէ խնդիր չի տեսնում, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երեւանից Մոսկվա տեղափոխել։
«Մոտեցումը պետք է պրագմատիկ լինի, որեւէ խնդիր չենք տեսնում այս որոշման մեջ»,– այսօր՝ հոկտեմբերի 18–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն ավելի վաղ հայտնել էր, որ այս որոշումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ:

«Ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ հրաժարական կտա, սա կարող է տեղի ունենալ հոկտեմբերի վերջին: Եթե իրադրությունն այդպես ծավալվի, ինչպիսին այն տեսնում ենք, ում հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Պաշտոնակատարի՞ հետ: Սա անտրամաբանական է եւ ճիշտ չէ»,- հավելել էր կոմիտեի ղեկավարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ