Մամուլ - «ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» ՍՊԸ-ին տրված մաքսատուրքի արտոնության սահմաններն ընդլայնվեցին

այաստանի կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 18-ի իր նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» ՍՊԸ-ին:
 
 
Հարցը կառավարությունում ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ այս որոշմամն ընդլայնվում են այն երկրների ցանկը, որտեղից ներկրվող սարքավորումները շահելու են սահմանված արտոնությունից: «Մասնավորապես, այդ երկրների շարքում ընդգրկվում են հետեւյալ երկրները. Ալբանիա, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Նորվեգիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Իսպանիա, Ուկրաինա, Իրաք, Իսրայել, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Օման, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Թուրքիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Անդորրա»,-ասաց նախարարը:

 
Նշենք, որ այս որոշմամբ, բավարարվեց «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը:

 
Որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ