Միջազգային - «Արաբները կա՛մ անտեղյակ են իրական զարգացումներից, կա՛մ սխալ են տեղեկացվում». անհետացած լրագրող Ջամալ Խաաշկղիջիի վերջին հոդվածը

մերիկյան The Washington Post պարբերականը հրապարակել է իրենց թղթակից, սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաաշկղիջիի վերջին հոդվածը, որը պատրաստվել էր նրա առեղծվածային անհետացումից առաջ:
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած լրագրողը, որը հայտնի էր սաուդյան իշխանությունների դեմ իր հաճախակի ընդդիմախոսություններով, պարբերականի իր սյունակում անդրադարձել էր արաբական աշխարհում խոսքի ազատության անհույս վիճակին:

Խաաշկղիջին ցավով փաստել էր, որ այժմ արաբական երկրների մեծ մասում մարդիկ պարզապես սխալ են տեղեկացված, իսկ հաճախ էլ ընկնում են իշխանությունների կողմից պարտադրված ատելություն ու ազգայնականություն սերմանող քարոզչության ազդեցության տակ:

«Վերջերս աչքի էի անցկացնում Freedom House-ի 2018 թվականի զեկույցը, որտեղ արաբական երկրներից «ազատ» է որակվել միմիայն Թունիսը:

Մնացած երկրներում արաբները կա՛մ անտեղյակ են իրական զարգացումներից, կա՛մ սխալ են տեղեկացվում: Այս ամենի տխրեցնող կողմն էլ այն է, որ, ինչպես երևում է, այս ամենը չի փոխվելու»,- գրել է լրագրողը:

Նա նշել է, որ 2011 թվականին՝ «Արաբական գարնան» առաջին շրջանում, արաբական աշխարհը հույսերով լի էր: Մինչդեռ բոլոր սպասումները կարճ ժամանակում հօդս ցնդեցին, և արաբական տարբեր հասարակություններ ստիպված եղան նախկինից է՛լ ավելի բարդ իրականության հետ դեմ առ դեմ մնալ:

«Անգամ մամուլի ազատության տեսակետից ամենալավ դիրքում գտնվող Լիբանանը դարձավ դեգրադացիայի ու իրանամետ «Հեզբոլլահի» զոհը», - գրել է Խաաշկղիջին:

Իր հոդվածում լրագրողը նաև շնորհակալություն է հայտնել Washington Post-ին, որը նախաձեռնել է նրա հոդվածների արաբերեն թարգմանությունը՝ կարևորելով Խաաշկղիջիի հոդվածներն իրենց իսկ լեզվով կարդալու անհրաժեշտությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ