Սպորտ - Պատանեկան Օլիմպիական խաղեր. Հայաստանի թիմը ելույթն ավարտեց 2 մեդալով

Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականը 2 մեդալով է ավարտել ելույթը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացվող ամառային երրորդ Օլիմպիական խաղերում:
Հայաստանի թիմից վերջինը հանդես է եկել գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան, որը բազմամարտում դուրս էր եկել եզրափակիչ եւ գրավել է 6-րդ տեղը:

Ավելի վաղ ծանրորդ Կարեն Մարգարյանը ոսկե մեդալ էր նվաճել 77 կգ քաշային կարգում, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հայաստանի թիմի կազմում Բուենոս Այրեսում հանդես եկան նաեւ ծանրորդ Լիանա Գյուրջյանը (63 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ) եւ լողորդ Արթուր Բարսեղյանը:

Հայաստանի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.50-ին, Դոհա-Երեւան չվերթով:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ