Սպորտ - Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը

Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ, +90կգ քաշային Դավիթ Դադիկյանը երիտասարդների պայքարում ձախ ձեռքով ոսկե մեդալ է նվաճել: 
Այս մասին հայտնում է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: 

Նշենք` Դավիթ Դադիկյանն աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն է, իսկ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ԱԱ-ի եզրափակչում մեր մարզիկն առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող բազկամարտիկ Արտյոմ Մոռոզովի նկատմամբ:

Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կշարունակեն աջ ձեռքով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ