Տնտեսություն - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հաշվարկվել է 532.174.714 ՀՀ դրամի հասցված վնաս

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների քննության ընթացքում, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 168 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 532.174.714 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 74 դեպքով նշանակվել է 7.170.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, հաշվարկվել է 79.720.550 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.030.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Արձանագրվել է իրավախախտման 83 դեպք, հաշվարկվել է 3.864.950 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 21 դեպքով նշանակվել է 2.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է ապօրինի որսի 9 դեպք, հաշվարկվել է 31.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 480.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք, հաշվարկվել է 383.780.045 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ջրերի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 7 դեպք, հաշվարկվել է 63.987.360 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

Հողերի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, հաշվարկվել է 790.809 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 350.000 ՀՀ դրամի չափով։

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու 10 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու 1 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 12.457.039 ՀՀ դրամ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ