Հասարակություն - Տնտեսական զարգացման նախարար է նշանակվել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Խաչատրյանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

 

Տիգրան Խաչատրյանը ծնվել է 1970թ-ի դեկտեմբերի 11-ին, Երևանում։

 

Կրթություն

 

1987-1992թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետ

 

1993-1996թթ.` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Տնտեսության կառավարում

 

1996թ.` Վիեննայի միացյալ ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսագիտություն

 

Աշխատանքային գործունեություն

 

1995թ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, առաջատար մասնագետ

 

1995-1996թթ.` ՀՀ ֆինանսների նախարարություն, գլխավոր տնտեսագետ

 

1996-1998թթ.` ՀՀ ֆինանսների նախարարություն, Պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ

 

1998-1999 թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հարկային քաղաքականության վարչության պետ

 

1999-2001թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ

 

2001-2006թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

2006-2016թթ.` Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն

 

2008-2014թթ. Զարգացման հայկական գործակալություն, խորհրդի անդամ

 

2016թ. Համահայկական բանկ, խորհրդի անդամ

 

2016 թ.հոկտեմբերի 21-ից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

 

Այլ տվյալներ

 

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին

 

Անձնական տվյալներ

 

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ