Քաղաքական - Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ժամը 20:00-ին

Ըստ լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտարարի այսօր` ժամը 20:00-ին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

Նիկոլ Փաշինյանը հրաժարականի ժամկետների մասին հայտնել է «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում:

 

«Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է նա:

Սրան զուգահեռ այսօրվանից արդեն մեկնարկել են կառավարության ներկայացուցիչների և խորհրդարանական ուժերի միջև Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումները:

Նշենք, որ վարչապետի հրաժարականին հաջորդող 14 օրվա ընթացքում, եթե խորհրդարանում վարչապետ չընտրվի, ԱԺ-ն լուծարվում է, նախապատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ