Միջազգային - ՀԱՊԿ երկրների 1000-ից ավելի զինվորականներ կմասնակցեն Ուրալում զորավարժություններին

ՀԱՊԿ անդամ երկրների ավելի քան 1000 զինծառայողներ կմասնակցեն Եկատերինբուրգի մոտ անցկացվող Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2018» համատեղ զորավարժությանը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգը:

 

Զորավարժությունները կանցկացվեն ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում: Զորավարժությանը կմասնակցեն 1115 զինծառայողներ և 300 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 25 ավիացիոն:

 

«Անխախտ եղբայրություն-2018»-ը կանցկացվի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը՝ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի ղեկավարությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ