Միջազգային - Թրամփը Պուտինին ուղիղ չի մեղադրել սպանության մեջ. Պեսկով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով սպանություններին և թունավորումներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր առնչության մասին, ուղիղ մեղադրանքներ չի հնչեցրել իր ռուս գործընկերոջ հասցեին։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանի նախագահի դեմ չի կարող լինել ապացույցներով ամրապնդված մեղադրանք։

 

«Ես չէի ցանկանա գնահատական տալ «Թրամփը հնարավոր է համարել» և այլ արտահայտություններին, ինչպես կարդում ենք շատ ԶԼՄ-ներում։ Այստեղ, հավանաբար, լեզվաբանական առանձնահատկություններին ճկունությամբ է պետք վերաբերվել»,- «Կոմերսանտ FM»-ին պատասխանել է Պեսկովը։

 

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը «այդ մեղադրանքների հետ չի ունեցել, չունի և չի կարող որևէ ընդհանուր բան ունենալ»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ