Սպորտ - Խաբիբի հետ բանակցություններ վարելու համար 50 Cent-ը կժամանի Դաղստան

Ռեփեր Կյորտիս Ջեքսոնը, ով առավել հայտնի է 50 Cent կեղծանունով, ընդունել է Խաբիբ Նուրմագոմեդովի հրավերը:

 

Երգիչը կժամանի Դաղստան, որպեսզի բանակցություններ վարի մարզիկի հետ`ամերիկյան Bellator-ում հանդես գալու համար.

 

«Ընդունում եմ Խաբիբ Նուրմագոմեդովի հրավերը և պատրաստ եմ հանդիպել նրան ու նրա թիմին Դաղստանում:

 

Այդ ամենը կլինի այն բանից հետո, երբ ավարտեմ «Իշխանություն» սերիալի նկարահանումները»,- գրել է ռեփերը Instgram-ի իր էջում:

 

Հաջորդ գրառման մեջ նույնպես 50-cent-ը նշել է Խաբիբին` ևս մեկ անգամ հայտնելով, որ պատրաստվում է պայմանագիր կնքել նրա հետ:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 50 Cent-ը պատրաստ է 1 միլիոն դոլար մրցանակային գումար վճարել Bellator-ի կիսաթեթև քաշային կարգի Գրան պրիի հաղթողին:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ