Քաղաքական - Ուկրաինայի պաշտպանության նախարարն ազատվել է զինվորական ծառայությունից

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակին ազատել է զինվորական ծառայությունից՝ տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը։

 

Պոլտորակը կշարունակի զբաղեցնել իր այժմյան պաշտոնը, բայց արդեն քաղաքացիական կարգավիճակով, ինչպես պահանջում է ազգային անվտանգության մասին օրենքը։

 

Նախագահը նշել է, որ պաշտոնում բանակի նախկին գեներալի մնալը պայմանավորված է «Ուկրաինայի զինված ուժերի վերածննդի գործում» նրա ունեցած ներդրումով։

Պոլտորակը պաշտպանության նախարար է 2014թ․ հոկտեմբերից, իսկ մինչ այդ նա կես տարի ղեկավարում էր Ազգային գվարդիան։ Նա զինվորական ծառայության մեջ էր 1983 թվականից։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ