Քաղաքական - Մենք հիմա պետք է աշխատենք Աֆրիկայում մեր ներկայությունն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան

Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի արդյունքում ֆրանկոֆոն երկրների հետ Հայաստանի արտաքին կապերն ու հարաբերություններն էականորեն ընդլայնվեցին և բարելավվեցին:

 

Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նա ընդգծել է, որ աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հաջորդ քայլը լինելու է Աֆրիկայում Հայաստանի ներկայությունն ապահովելը՝ նկատելով, որ Հայաստանն աֆրիկյան երկրներում դեսպանատուն չունի (բացի Եգիպտոսից - խմբ):

 

«Մենք հիմա պետք է աշխատենք Աֆրիկայում մեր ներկայությունն ապահովելու համար»,- ասել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ