Միջազգային - Սողանքների հետևանքով 40 մարդ է զոհվել

Ուգանդայի արեւելյան շրջանում առնվազն 40 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով: Այդ մասին Բուդուդա օկրուգի ղեկավար Ուիլսոն Ուատիրան հայտնել է New Vision տեղական հրատարակությանը:

 

Արեւելյան մարզի Բուդուդա օկրուգի բնակիչները հայտնել են, որ սողանքներն առաջացել են հոկտեմբերի 11-ին սկսված տեղատարափներից: Տարերքի զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, քանի որ, ըստ չհաստատված տվյալների, մարզի դժվարամատչելի շրջաններում հարյուրավոր մարդիկ են անհետ կորել:

 

Երկրի նախագահ Յովերի Մուսեվենին հայտարարաել է, որ փրկարարների խմբեր են ուղարկվել տուժած շրջան, հաղորդել է РИА Новости:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ