Քաղաքական - Նոր օրենսգրքով ԱԺ պետք է մտնի առնվազն 4 կուսակցություն

Կառավարության նիստերի դահլիճում այսօր առավոտյան հանրային քննարկում է սկսվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի շուրջ։

 

Քննարկմանը հրավիրվել են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 

Խոսքի սկզբում վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոհաննիսյանը ասել է, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը

 

ՀՀ կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր պրակտիկային

 

 

Կառավարությունն իր ծրագրում կարևորում է իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի համար անհրաժեշտ է համարում Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների իրականացումը։

 

Դանիել Իոհաննիսյանն ասել է, որ նոր օրենսգրքով գորոծղ նվազագույն 3-ի փոխարեն ԱԺ պետք է մտնի առնվազն 4 կուսակցություն:
Նաև զինծառայողների համար պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի նրանք կարողանան դիտել նախընտրական հեռուստաբանավեճերը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ