Միջազգային - Իսրայելի վարչապետը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է հանդիպման մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Haaretz-ին:

 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ նա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են առաջին անգամ հանդիպել Սիրիայի երկնքում ռուսական ինքնաթիռի գնդակոծվելուց հետո, հաղորդում է թերթը:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ի երեկոյան Միջերկրական ծովի երկնքում Սիրիայի C-200 հակաօդային պաշտպանական համակարգի կողմից ոչնչացվել էր ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռը, որում 15 զինծառայող կար: Նրանք բոլորը մահացել են:

 

ՌԴ պաշտպանության նախարարությունը ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Իսրայելի ռազմական օդուժին: Իսրայելական օդաչուների գործողությունները, որոնք ռուսական զինվորականների կարծիքով, Իլ-20-ը սիրիական հակաօդային պաշտպանական համակարգի հարվածի տակ են դրել, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հանցավոր անփութություն են անվանել:

 

Իսրայելում հերքում են իրենց ՌՕՈՒ-ի մեղավորությունը եւ մեղադրում են Դամասկոսին: Իսրայելի Պաշտպանության բանակում նշել են, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը անկանոն կրակ էին արձակում այդ տարածքում, երբ իսրայելական օդանավերըը արդեն հեռացել էին այդ գոտուց:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ