Հասարակություն - Ֆրանկոֆոնիայի միջոցառումները լավ հնարավորություն են ողջունել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության խաղաղ բնույթը. Միկաել Ժան

Ֆրանկոֆոնիայի երգչախումբը Շառլ Ազնավուրի հետ Երևանում, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում պետք է կատարեր «Լա Բոհեմ» երգը:
Այս մասին հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստում հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը:

 

«Մեծ ցավ ապրեցինք, երբ անցած երկուշաբթի մեզանից հեռացավ Շառլ Ազնավուրը: Ֆրանկոֆոնիայի երգչախումբը պատրաստվում էր «Լա Բոհեմ »-ը երգել իր հետ այստեղ»,- նշեց գլխավոր քարտուղարը:

 

Միկաել Ժանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդին ու իշխանություններին՝ ջերմ ընդունելության համար՝ միաժամանակ կարևորելով անցած գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները:

 

«Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ու իշխանություններին արտահայտել մեր երախտագիտությունը:

Մենք թանկ ենք գնահատում ենք նրանց ջերմ ընդունելությունը, հյուրընկալության և առատաձեռնությունը: Սա լավ հնարավորություն է նաև ողջունել անցած գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության խաղաղ բնույթը: Թավշյա հեղափոխությունն օրինակելի իրադարձություն է»,- ասաց Միկաել Ժանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ