Տնտեսություն - «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին կպարտավորեցվի մոտ 1 մլն դրամ փոխանցել պետբյուջե

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կընդունի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին:

 

Որոշման նախագծում, մասնավորապես, նշվում է.

 

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2008 թվականի սեպտեմբերի 17-ի №504Ա որոշմամբ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) տրամադրված ռադիոհաճախականության օգտագործման №0442 թույլտվության գործողության ժամկետը սահմանված է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 17-ը, և Ընկերությունն այն երկարաձգելու հայտով չի դիմել Հանձնաժողով և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, 17.1 հոդվածը, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 11-ի №231Ն որոշումը՝ Հանձնաժողովը որոշում է.

 

1. Ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնօրյա ժամկետում №900005281812 հաշվեհամարով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել ռադիոհաճախականության օգտագործման վճարի մասով մինչև 2018 թվականի սեպտեմբերի 18-ը հաշվարկված 950 760 (ինը հարյուր հիսուն հազար յոթ հարյուր վաթսուն) դրամ պարտքը, որից 892 825 (ութ հարյուր իննսուներկու հազար ութ հարյուր քսանհինգ) դրամը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարն է, իսկ 57 825 (հիսունյոթ հազար ութ հարյուր քսանհինգ) դրամը՝ ժամկետանց պարտավորության համար հաշվարկված տույժը:

 

2. Ընդունել ի գիտություն, որ Ընկերությունն իրավասու է.

 

1) սույն որոշման հրապարակումից հետո երեսնօրյա ժամկետում միջնորդել Հանձնաժողովին` վերանայելու այն.

 

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»:

 

2. Ընդունել ի գիտություն, որ Ընկերությունն իրավասու է.

 

1) սույն որոշման հրապարակումից հետո երեսնօրյա ժամկետում միջնորդել Հանձնաժողովին` վերանայելու այն.

 

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ