Մշակույթ - Շչեչինեկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

Լեհաստանի Շչեչինեկ քաղաքում կայացել է հայ համայնքի միջոցներով պատրաստված խաչքարի բացման արարողությունը, որը մեկնարկել է Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, հանդիսավոր արարողությանը մասնակցել են Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը, Շչեչինեկի քաղաքապետ Յեժի Հարդի-Դուգլասը, Շչեչինեկի հայերի միության ղեկավար Յուրիկ Խուրշուդյանը, հայկական եկեղեցու ներկայացուցիչ Ներսես Հարությունյանը:

 

«Շչեչինեկում մեծ թվով հայեր են բնակվում: Հայերը բացառիկ մարդիկ են, որոնք յուրահատուկ պատմություն ունեն: Հուսով եմ, որ խաչքարը քաղաքի մշակույթի կարևոր մաս կդառնա», - ասել է Շչեչինեկի քաղաքապետը:

 

Խաչքարի վրա առկա են հայերեն և լեհերեն գրություններ, որոնք նշում են, որ այն կանգնեցվել է ի նշան հայերի և լեհերի հավերժ բարեկամության:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ