Տարածաշրջան - Վրաստանում ուժեղ քամիներ են սպասվում

Վրաստանի գրեթե բոլոր շրջաններում ուժեղ քամիներ են սպասվում, հաղորդում է «Ալիք մեդիան»:

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, եղանակը կվատթարանա երկրի ողջ տարածքում։ Բարձրադիր գոտիներում ջերմաստիճանի կտրուկ անկում և նույնիսկ ձյան տեսքով տեղումներ են սպասվում: Այսօր ողջ օրվա ընթացքում ուժեղ քամին կպահպանվի ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան Վրաստանում: Քամու ուժգնությունը կհասնի մինչև 20-25 մ/վրկ-ի։

 

Արևմտյան Վրաստանում վերջին օրերին նկատվում էր 30-32 աստիճան, սակայն հոկտեմբերի 5-ից սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում մինչև 15-20 աստիճան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ