Հասարակություն - Ողբերգական դեպք Երևանի կենտրոնում. կեղծ ահազանգը մոտոցիկլավարի մահվան պատճառ է դարձել

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 46-ամյա Արշակ Ավշարյանի վարած Isuzu մակնիշի 336 VV 01 համարանիշի և Երևան քաղաքի Նար Դոսի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Լեոնիկ Հերքոյանի վարած «Բաբաջ» AG 007 մակնիշի մոտոցիկլետը։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

 

Մինչ դեպքի վայրում աշխատել են ՃՈ հետաքննիչները, հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

 

Ըստ կայքի` Ավշարյանն աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատում, և փրկարարները մեկնում էին կանչով դեպքի վայր և միացված են եղել լուսաձայնային ազդանշանները։

 

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ փրկարարները 2-3 ահազանգ են ստացել կեղծ հրդեհների վերաբերյալ։ Եթե դրանք չլինեին, ողբերգական այդ դեպքը տեղի չէր ունենա։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ