Սպորտ - Բաթումիում այսօր կանցկացվի շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրը

Բաթումիում այսօր կավարտվի շախմատի համաշխարհային օլիմպիադան: Նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5 :2,5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի թիմին, կորցրեց մրցանակակիր դառնալու հնարավորությունը և 15 միավորով բաժանում է 6-12-րդ տեղերը: 11-րդ տուրում մերոնք կմրցեն գերմանացիների հետ: 17-ական միավորով առաջատարներն են Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Մրցանակակիր դառնալու հնարավորությունը պահպանում է Հայաստանի կանանց ընտրանին, որը 10-րդ տուրում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և վերջին մրցամարտում կպայքարի Վրաստանի առաջին հավաքականի դեմ: Հայաստանի թիմը 16 միավորով Ուկրաինայի ու ԱՄՆ-ի շախմատիստուհիների հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը 17 միավորով չինուհիներն են:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ