Միջազգային - ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 20%-ով

Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ապրանքաշրջանառության աճը 2017 թվականի արդյունքներով կազմել է 20 տոկոս:

 

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Եվրամիության երկրների բիզնեսը, ինչպես նախկինում, տրամադրված է համագործակցել ԵԱՏՄ երկրների գործընկերների հետ: Ավելին, 2017 թվականի արդյունքներով Եվրամիության հետ առեւտրաշրջանառության աճը կազմել է ավելի քան 20 տոկոս», - նշել են ԵՏՀ մամուլի ծառայությունում:

 

ԵՏՀ-ում հավելել են, որ Եվրասիական տնտեսական միությունը եւ ԵՄ-ն դեռ հեռու են առեւտրի ծավալներից, որոնք գոյություն ունեին մինչեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Միեւնույն ժամանակ, հանձնաժողովում նշել են, որ «դրական միտում կա» եւ ենթադրել են, որ «այսպիսի պրագմատիզմը կշարունակվի պահպանվել»:

 

ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ապրանքաշրջանառության աճի վերաբերյալ տվյալները հաստատվել են նաեւ ՌԴ-ում ԵՄ ներկայացուցչությունում: ԵՄ-ում նշել են, որ երկկողմ առեւտրի մակարդակը սերտորեն կապված է նավթի գների հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ