Հասարակություն - Ազնավուրի հիշատակը հավերժացնող արարողության ժամանակ դուդուկ հնչեց

Les Invalides կոչվող համալիրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 15 րոպե տևողությամբ ելույթով հանդես կգա, որի ընթացքում նա հարգանքի տուրք կմատուցի ամբողջ աշխարհում ֆրանսերենի դեսպանի հիշատակին: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:

 

Մակրոնը կընդգծի, որ Ազնավուրն այն մարդն էր, ով ֆրանսերենի հետ աշխատում էր վիրաբուժական ճշգրտությամբ: Բայց այդ, Ֆրանսիայի նախագահը կնշի, որ Շառլ Ազնավուրը ֆրանսիացի էր, սակայն երբեք չէր մոռանում իր արմատների ու Ֆրանսիայի նկատմամբ իր սիրո մասին:

 

Մինչ այդ խորհրդանշական արարողություն էր պատրաստվել: Ֆրանսիայի դրոշով ծածկված դագաղը տանելիս հնչում էր հայկական դուդուկը: Այնուհետև բերեցին նաև հայկական եռագույնը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ