Մամուլ - Թե՛ որպես նախարար, թե՛ որպես մարզպետ և փոխնախարար աշխատել եմ՝ առաջնորդվելով իմ սկզբունքներով

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն Facebook - ի իր էջում գրել է պաշտոնից հեռանալու մասին և շնորհակալություն հայտնել իր կուսակցությանը՝ նման պաշտոնն իրեն վստահելու համար: Հիշեցնենք, որ երեկ՝ հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին պաշտոնից ազատելու մասին որոշումները: Խաչատրյանը գրել է.


«Սիրելի՛ հայրենակիցներ, թողնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կուսակցությանը երկրի համար այս վճռորոշ պահին ինձ վստահելու և նախարարի պաշտոնում առաջարկելու համար։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահին, կառավարության բոլոր անդամներին, ԱԺ պատգամավորներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և, իհարկե, գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին, հողի մշակներին, ձեռնարկությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին այս 4,5 ամսվա համատեղ աշխատանքի համար։

 

Թե՛ որպես նախարար, թե՛ որպես մարզպետ և փոխնախարար աշխատել եմ՝ առաջնորդվելով իմ սկզբունքներով, չխուսափելով պատասխանատվությունից ու նախաձեռնություն ցուցաբերելուց, ներդնելով իմ գիտելիքների ու փորձի ողջ պաշարը։ Թերևս այսքանը։ Լավ եղեք»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ