Մամուլ - ՀՀԿ-ների մտքով չի էլ անցել վարչապետի թեկնածություն առաջադրել Նիկոլ Փաշինյանի հավանական հրաժարականից հետո. Արամ Սարգսյան

Երեկ Ազգային ժողովում արտահերթ կարգով ընդունված օրենքի նպատակը վարչապետի հրաժարականի միջոցով արտահերթ ընտրություններին հասնելը դժվար դարձնելը կամ դրա հնարավորությունը բացառելն էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

Պատգամավորը նշեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացված հանդիպումների ընթացքում հանրապետական պատգամավորներից մեկը վստահեցրել է, որ իրենց մտքով չի էլ անցել վարչապետի թեկնածություն առաջադրել Նիկոլ Փաշինյանի հավանական հրաժարականից հետո։

«Ես այդ մարդու ասածը անկեղծ եմ համարում։ Ու ես էլ իմ բոլոր հարցազրույցներում ասել եմ, որ էսօրվա Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ անհատ, որ կգա, կմտնի Ազգային ժողով ու կասի, որ ես եմ Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարչապետ, այն դեպքում, որ հանրության 90 և ավելի տոկոսն էսօր ուզում է վարչապետի պաշտոնում տեսնել Նիկոլ Փաշինյանին։ Այդպիսի մարդ չի կարող լինել», – պնդեց Արամ Սարգսյանը։

Պատգամավորը վստահեցրեց, որ չկա նաև այնպիսի ուժ, որը կքվեարկի այդպիսի մարդու օգտին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ