Սպորտ - «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այսուհետ կմարզի Վարդան Մինասյանը

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այսուհետ կմարզի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը: Հայազգի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր:

Վարդան Մինասյանը ֆուտբոլային կարիերան սկսել է 1991 թվականին և հանդես է եկել հայկական և միջազգային մի շարք անվանի ակումբներում: Եղել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ: Մարզչական կարիերան սկսել է 2004 թվականից՝ Հայաստանի Մ21 հավաքականում: 2008-2011թ.-ին եղել է «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը:

 

Նրա գլխավորությամբ 2008, 2009 և 2010 թվականներին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 2009-ին Հայաստանի գավաթը, 2010-ին Հայաստանի Սուպերգավաթը: 2009-2014թ.-ին գլխավորել է Հայաստանի Ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ հավաքականը պատմության մեջ լավագույն արդյունքներն է գրանցել:

2014թ.-ից աշխատել է Ղազախական Տոբոլ ՖԱ-ում որպես գլխավոր մարզիչ։ Երկար ընդմիջումից հետո, 2018թ.-ին կրկին դարձել է Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը և նույն թվականի աշնանը հրաժարական է ներկայացրել: Արժանացել է մի շարք մարզչական կոչումների և պարգևների: Ունի մարզչական Pro արտոնագիր: Ծնվել է Հայաստանում, 44 տարեկան է:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ