Միջազգային - Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել. հայտնի է նոր կազմը

Ճապոնիայի կառավարությունն ամբողջական կազմով հրաժարական է տվել կառավարությունում սպասվող փոփոխություններից առաջ, որոնք իրականացնում է վարչապետ Սինձո Աբեն՝ սեպտեմբերի վերջին կայացած իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրությունների արդյունքներով, հայտնում է ТАСС-ը:

 

Կառավարության արտահերթ նիստին դրա բոլոր անդամները համապատասխան դիմումներ են ներկայացրել, որոնք ընդունել է վարչապետը: Դա 2012 թվականին վարչապետի պաշտոնին ընտրվելուց ի վեր Սինձո Աբեի գլխավորած արդեն երրորդ կառավարությունն էր:

 

Այնուհետև կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտարարել է կառավարության նոր կազմը: Իրենց պաշտոնները պահպանել են վեց առանցքային նախարարներ, կառավարության երկու երրորդը՝ 12 անդամ, նոր անձինք են զբաղեցրել:

 

Ավելի ուշ կառավարությունը պետք է անցնի երկրի կայսեր հաստատման արարողությունը, ինչից հետո կհամարվի պաշտոնապես ձևավորված:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ