Մամուլ - Նիկոլ Փաշինյանը այսօր կհանդիպի ԲՀԿ - ի հետ, վաղը ՀՅԴ- ի

«Հրապարակ» թերթը գրում է. «Ե՞րբ են տեղի ունենալու վարչապետ-ԱԺ ֆրակցիաներ բանակցությունները։ Վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց. «Որքան շուտ լինեն բանակցությունները, այնքան՝ լավ»։ Որքա՞ն շուտ։ «Առաջիկա շաբաթների ընթացքում»։ Ի՞նչ ֆորմատով են ընթանալու բանակցությունները՝ վարչապետ-ֆրակցիայի ղեկավա՞ր, թե՞ թիմային։ «Ֆորմատը կորոշվի հընթացս, այն կարող է տարբերվել հանդիպումից հանդիպում»։ Արտախորհրդարանական ուժերի հետ ե՞ւս հանդիպումներ լինելու են։

 

«Դա կորոշվի ըստ քաղաքական իրավիճակի»։ Դո՞ւք էլ եք նախընտրում հեծանիվով գործի գալու «տարբերակը»։ «Քանի որ ես ապրում եմ Զեյթունում, հեծանիվով գործի գալը խնդիր չէ, այլ հարց է գործից տուն վերադառնալը»։ Կառավարությունն է՞լ է անցել հեծանիվի, թե՞ դա մեկանգամյա ակցիա էր. ի դեպ, տեղեկություն կա, որ առաջիկայում կառավարության մեքենաների թվի լուրջ կրճատում է սպասվում։ «Վարչապետն արեց իր քայլը, ակնկալվում է, որ մյուս պաշտոնյաները եւս աստիճանաբար կանցնեն ավելի խնայողական եւ էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների»։ Երեկ կայացավ Վահրամ Բաղդասարյան-Նիկոլ Փաշինյան առաջին հանդիպումը՝ «Մարիոթում»։ Այսօր, ըստ ամենայնի, կկայանա հանդիպում ԲՀԿ-ի հետ՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան կազմով։ Վաղը՝ ՀՅԴ-ի հետ։

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ