Հասարակություն - 60 հազար դրամ աջակցություն 1-7 հեկտար աշնանացան կատարելու դեպքում. վարչապետ

Տավուշի, Արարատի, Վայոց ձորի ու ընդհանրապես սահմանամերձ գյուղերում 1-7 հեկտար աշնանացան կատարելու դեպքում գյուղացիները մեկ հեկտարի համար կստանան 60 հազար դրամ աջակցություն։ Սակայն ցանքսը պետք է կատարվի հենց սահմանամերձ գյուղերի ցանքատարածություններում։ Այս մասին Facebook -ի  ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մենք պետք է արձանագրենք, որ համակարգային տնտեսական ճգնաժամի մեջ ենք … Պետք է տնտեսությունը ձևափոխենք այնպես, որ ագրարային երկրից վերածվենք արդյունաբերական երկրի», – նշեց Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ դրա համար պետք է խրախուսել աշխատանքը, ոչ թե աղքատությունը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ