Հասարակություն - Նորակառույց շենքերում բնակարաններ գնելու դեպքում հնարավոր կլինի հիպոթեքային վարկը վերցնել մինչև 30 տարի ժամկետով. վարչապետ

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրով հնարավոր կլինի բնակարան գնել 30 տոկոսի փոխարեն մինչև իսկ 10 տոկոս կանխավճարով։ Դրա համար անհրաժեշտ կլինի գրավ դնել մեկ այլ անշարժ գույք։ Իսկ այլ դեպքերում հնարավոր կլինի գնել մինչև 20 տոկոս տոկոսադրույքով։ Այս ամենի մասին մանրամասներն ուղիղ եթերում ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Առաջնային շուկայից, այսինքն՝ նորակառույց շենքերում բնակարաններ գնելու դեպքում հնարավոր կլինի հիպոթեքային վարկը վերցնել մինչև 30 տարի ժամկետով, իսկ երկրորդային շուկայից գնելու դեպքում՝ 20 տարի ժամկետով։

 

Ուժի մեջ է նաև եկամտահարկի վերադարձը, որը վարչապետի բնորոշմամբ՝ թույլ կտա գրեթե անտոկոս դարձնել վարկը, քանի որ տոկոսային գումարները հնարավոր կլինի վերադարձնել եկամտահարկի միջոցով։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ