Միջազգային - Բախումներ՝ Բարսելոնայում

Բարսելոնայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և անկախության կողմնակիցների միջև:

 

Ինչպես տեղեկացնում է իսպանական La Vanguardia-ն, քաղաքի կենտրոնում երկու ցույց է անցկացվել, որոնցից մեկը կազմակերպել են ոստիկանները՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ տարի առաջ ընտրատեսամասերում իրենց պարտականություններն իրականացրած Ազգային ոստիկանության և Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներին: Անկախության կողմնակիցներն էլ իրենց հերթին են բողոքի ակցիայի դուրս եկել՝ ընդդեմ ոստիկանների:

 

Տեղի իշխանություններն ստիպել են երկու ակցիայի կազմակերպիչներին փոխել իրենց երթուղիները՝ բախումից խուսափելու համար, սակայն կեսօրին երկու ցույցն էլ ավարտվել է գրեթե նույն վայրում՝ քաղաքի կենտրոնում:

 

Բախումներն սկսվել են, երբ անկախության կողմնակից ցուցարարներից մեկը մանուշակագույն ներկ է լցրել ոստիկանական ակցիայի կողմնակցի վրա:

 

Կատալոնական ոստիկանությունն ստիպված է եղել մահակներ կիրառել երկու խմբի ցուցարարներին ցրելու համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ