Տարածաշրջան - Վրաստանում գրանցվել է 4.8% տնտեսական աճ

Վրաստանում իրական տնտեսական աճը 2018թ. օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2%: Այդ մասին հայտնել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:


Ընթացիկ տարվա ութ ամիսներին տնտեսական աճը կազմել է 4.8%: 2018 թվականի օգոստոսին աճ է գրանցվել ֆինանսական գործունեության, առևտրի և տրանսպորտի, անշարժ գույքի, ռեստորանային և հյուրանոցային ոլորտներում:

 

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ տնտեսական աճի հիմնական պատճառը արտահանման աճն է, տուրիզմից ստացվող եկամուտները, ինչպես նաև արտերկրից ստացվող դրամական փոխանցումները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ