Միջազգային - Էրդողանի ժամանումից քիչ առաջ բողոքի ակցիա է սկսվել Գերմանիայում

Գերմանիայի Քյոլն քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանումից քիչ առաջ բողոքի ակցիա է սկսվել՝ ընդդեմ նրա այցի:

 

Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, ավելի քան 1000 մարդ է հավաքվել շաբաթ առավոտյան Քյոլնի կենտրոնում՝ Ռեյնի ափին: Ինչպես և նախորդ օրը Բեռլինում, ակցիան անցկացվում է Erdogan not Welcome («Էրդողանը սպասված չէ») կարգախոսի նորքո: Որոշ մասնակիցներ վանկարկում են «Էրդողանն ահաբեկիչ է»: Ոստիկանության տվյալներով՝ ցույցը խաղաղ է անցնում, լուրջ միջադեպեր չեն գրանցվել:

 

WDR հեռուստատեսության տվյալներով՝ ակցիային մասնակցում է շուրջ 1200 մարդ՝ սպասվածից զգալիորեն քիչ: Ենթադրվում էր, որ ցույցին մինչև 10 000 մարդ կմասնակցի:

 

Ինչպես ակնկալվում է Թուրքիայի նախագահը Քյոլն-Բոնն օդանավակայանում վայրէջք կկատարի Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նախաճաշից հետո:

 

Օդանավակայանի տարածքում Էրդողանը հանդիպում կունենա Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի վարչապետ Արմին Լաշետի հետ:

 

Երեկոյան Էրդողանը կմասնակցի Եվրոպայի խոշորագույն մզկիթի բացմանը Քյոլնում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ