Միջազգային - Մոլդովայի վարչապետը պահանջել է, որ ռուսական զորքերը դուրս գան երկրից

Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից պահանջել է երկրի տարածքից ռուսական զորքերի դուրսբերում:

 

«Այս հեղինակավոր ամբիոնից ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը վերջ տալ ապօրինի ու սադրիչ գործողություններին՝ վերականգնելով երկրի տարածքից ռուսական զորքերի դուրս բերման գործընթացը»,-ասել է վարչապետը:

 

Նա ընդգծել է, որ ռուսական կողմից նման քայլը կնպաստի մերձդնեստրյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

Հավելենք, որ երկրի նախագահ Իգոր Դոդոնն ու վարչապետը տարածաձյանություններ ունեն, որովհետև նախագահը ռուսամետ է, իսկ կառավարությունն ու խորհրդարանի մեծամասնությունը՝ արևմտամետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ