Պաշտոնական - Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին երկրում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին Սուլավեսի կղզու Պալու քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի պատճառած հարյուրավոր մարդկային զոհերի, վիրավորների եւ մեծ ավերածությունների կապակցությամբ:

 

Կիսելով Ձեր և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ մաղթում եմ զոհվածների հարազատներին տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ