Հասարակություն - Հոկտեմբերի 7-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ կիրականացվի. Շահեն Հարությունյան

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, Facebook-ի իր էջում հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից պատրաստվում է իրականացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ պահանջելով, որ հորն արդարացնեն և համաներում հայտարարեն:


Նշենք, որ մինչ այս Նիկոլ Փաշինյանը խոսել է այս թեմայով և հայտնել, որ կառավարությունն ունի միայն մեկ տարբերակ՝ Շանթ Հարությունյանի պահման ռեժիմը փակից փոխել բաց ռեժիմի, սակայն այս տարբերակին Հարությունյանները համաձայն չեն:

 

«Իմ կարծիքով՝ համաներումը պետք է լինի շատ կարճ և սեղմ ժամանակահատվածում: Հոկտեմբերի 7-ից սկսելու ենք երթեր, բողոքի ցույցեր, իշխանություններից փորձելու ենք ստանալ մեր հարցերի պատասխանները: Հստակ արձանագրենք, որ մենք իշխանության դեմ թշնամանք չունենք, մենք չենք ցանկանում իշխանության դեմ դուրս գալ, մենք մեր պահանջներն ենք ներկայացնելու, ի վերջո, բոլոր իշխանությունները նրա համար են, որպեսզի կատարեն ժողովրդի պահանջներն ու լուծեն խնդիրները»,- ասել է Շահեն Հարությունյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ