Մամուլ - ԱՄՆ-ում օդանավը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել. օդաչուները մահացել են

Հարավային Կարոլինայի օդանավակայաններից մեկում վթարի է ենթարկվել միջին չափի ուղևորատար ինքնաթիռ: Այս մասին հաղորդում է Fox Carolina-ն:

 

Հեռուստատեսության տվյալներով` վթարի հետևանքով երկու օդաչուները զոհվել են: Միջադեպի արդյունքում հայտնի է դարձել նաև երկու վիրավորների մասին:

 

Հաղորդվում է, որ օդանավակայանում վայրէջք կատարած Dassault Falcon 50 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և փաստացի ջարդուփշուր եղել: 

 

Ըստ առկա տեղեկությունների, զոհված օդաչուներից բացի, ինքնաթիռում նաև ամուսնական զույգը է եղել: Նրանք հոսպիտալացվել են, և ըստ բժիշկների, ներկայումս ծանր վիճակում են:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ