Մամուլ - Բելգիայի ՊՆ-ն դատի կտա Google-ին

Բելգիայի Պաշտպանության նախարարությունը որոշել է դատի տալ Google-ին` քարտեզի վրա կարևոր ռազմավարական կետերը «ջնջելուց» հրաժարվելու համար: Այս մասին գրում է De Standaard-ը ` վկայակոչելով կառավարության աղբյուրին:

 

Նշվում է, որ նախարարութունը դժգոհ է այն փաստից, որ Google Maps-ում երևում են Էվերում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը և Բելգիայի BBC-ի բազան:

 

Ինչպես նաև կարելի է տեսենել նավթային կայանների և ատոմակայանների տեղադրությունը:

 

Նշված է, որ նախարարությունը դիմել է Google-ին, պահանջելով քարտեզի վրա նշված օբյեկտները դարձնել ոչ այդքան հստակ, սակայն ընկերությունը անտեսել է բողոքարկումը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ