Միջազգային - Իրանի արտգործնախարարն Իսրայելին մեղադրել է անօրինական միջուկային զենք ստեղծելու մեջ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում Իսրայելին մեղադրել է անօրինական միջուկային զենք ստեղծելու մեջ:

 

Այս հայտարարությունը Զարիֆն արել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հայտարարել է, թե Իրանը Թեհրանում գաղտնի «միջուկային պահեստ» ունի:

 

«Արվեստների ցուցահանդեսը չի թաքցնի այն փաստը, որ Իսրայելը մեր տարածաշրջանում «գաղտնի» և «չհայտարարված» միջուկային զենքի ծրագրով միակ ռեժիմն է»,- գրել է Զարիֆը:

 

Նրա կարծիքով, ժամանակն է, որ Իսրայելը «խոստովանի և բացի իր միջուկային զենք ի անօրինական ծրագիրը միջազգային կառույցներին»:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ