Հասարակություն - Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պարզաբանում է ներկայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, Facebook - ի  իր էջում ԶԼՄ-ների համար պարզաբանում է ներկայացրել վերջին օրերին քննարկման առիթ դարձած մի դեպքի վերաբերյալ:


«Նարե Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք «Հժ»-ում: Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել: Հարցրել եմ մտադրություն ունի՞ փորձել վերականգնվել դատարանի միջոցով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա առաջարկում եմ աշխատանք «Հայկական ժամանակում»:

 

Հ.Գ. Զրույցի վերջում Նարեն հարցրեց կարո՞ղ է արդյոք հանրայնացնել մեր խոսակցությունը, ես պատասխանեցի, որ դեմ չեմ, միայն թե՝ ընդհանուր գծերով՝ մասնավոր բնույթի եմ խոսել, քանի որ նախապես չէի մտածում, որ կհանրայնացվի: Իմ այս խնդրանքի արդյունքում, փաստորեն, կարևոր դետալներ դուրս էին մնացել, և սխալ տպավորության տեղիք տվել: Կպատահի, ոչինչ»,- գրել է նա:

 

Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ին Գրիգորյանը Facebook - ի  իր էջում «Այսօրվանից գործազուրկ եմ – Նիկոլի ականջը կանչի» վերտառությամբ գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: Գրիգորյանի խոսքով` իրեն աշխատանքից ազատելու պատճառն այն էր, որ ինքը, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էր երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էր պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին:

 

««Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», – ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ»,- գրել էր նա: Գրիգորյանը նաև բաց նամակով դիմել էր Փաշինյանին` խնդրելով արձագանքել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ