Պաշտոնական - Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

 

Համոզված եմ, որ միջպետական պայմանավորվածությունների կյանքի կոչումը կնպաստի հայ-թուրքմենական հարաբերությունների փոխշահավետ օրակարգի հետագա առաջմղմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ավանդական սերտ հումանիտար կապերի ընդլայնմանը:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ